«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ նախօրեին Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ եղբայրը՝ Գեւորգ Ղուկասյանը, իր փեսայի հետ միասին իրենց «X 5» մեքենայով բախվել են «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի ու չընդունելով իրենց մեղքը՝ սկսել են հայհոյախառն արտահայտություններով քաշքշել «Աուդի»–ի վարորդին։
Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Վերջինս էլ չի ընկճվել ու հետ քաշվել, ինչի արդյունքում ծեծուջարդ է սկսվել։ «Ժողովուրդ»–ը փորձեց տեղեկությունը պարզել Գեւորգ Ղուկասյանից։ Վերջինս հերքեց՝ ասելով «Նման պատահարներ կարող են լինել բոլորի հետ, բայց մեզ հետ նման բան չի եղել»»,- մեջբերում է «Ժողովուրդը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: