Հայաստանում հոկտեմբերի 18–ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հոկտեմբերի 19–ի երեկոյան և 20–ի կեսօրին հանրապետության արևելյան շրջաններում հնարավոր են տեղումներ, տեղեկացնում է ՀՀ ԱԻն կայքը` հղում անելով Հայհիդրոմետկենտրոնին։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 2–5 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2–3 աստիճանով, իսկ հոկտեմբերի 20–ին կնվազի 4–5 աստիճանով։
Հոկտեմբերի 18–ին Երևանում ևս չոր եղանակ է սպասվում, հոկտեմբերի 19–ին երեկոյան ժամերին և հոկտեմբերի 20–ին գիշերը սպասվում է անձրև։
Երևանում հոկտեմբերի 18–ին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 25 աստիճան, իսկ հոկտեմբերի 20–ին կնվազի` հասնելով 17–19 աստիճանի։


