Քիչ առաջ կառավարության նիստի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը կառավարության անդամներին ներկայացրեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջարկը, որով պատգամավորն առաջարկում է հունվարի մեկից վարկերը բանկերի կողմկից տրամադրվի բացառապես ՀՀ դրամով:
ՀՀ ֆինանսների նախարարը տեղեկացրեց, որ սպառողական վարկերը տրամադրվում են բացառապես ՀՀ դրամով, իսկ ինչ վերաբերում է այլ վարկերին, նախարարը նշեց, որ գործող կառավարման դաշտը չի խրախուսում նման վարկավորումը և այն կարող է բերել տնտեսական ակտիվության նվազման:
Դավիթ Սարգսյանն իր խոսքում նշեց, որ կառավարությանն առաջարկում է պատգամավորի նման առաջարկը համարել ոչ նպատակային: