Րաֆֆի Հովհաննիսկանի ֆեյսբուքյան էջի միջոցով ընդդիմադիր թեկնածուի թիմը տարածել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման սեփական ձայնագրությունը՝ հետևյալ մեկնաբանությամբ. Թեմայի շուրջ Շվեդիայի ԱԳՆ. հայաստանյան ընտրությունները սպասվածից վատ անցան 2013-ի ընտրություններն իշխող վարչակարգի պարտությունն են. հայտարարություն Ներկայացնում ենք մեր տրամադրության տակ գտնվող կադրերը: Ցավոք մեր օպերատորի կողմից նկարահանումը ընդհատվել է անհարմար պահի: Սակայն հատուկ ցանկանում ենք շեշտել, որ թե հանդիպումից առաջ եւ թե հանդիպման ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, որ կողմնակից է հրապարակային հանդիպման: Սերժ Սարգսյանի հարցին ի պատասխան, թե «հիմա լրագրողների ներկայությամբ պետք է զրուցենք», - Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է բառացիորեն հետեւյալը` «Չէ, ինձ մի ասեք, եթե դուք դրա կողմնակիցը չեք` պետք չէ, սակայն ես նախընտրում եմ հրապարակային տարբերակը»։