Կարծես Victoria's Secret կազմակերպության մոտ առաջացել է հետաքրքիր ավանդույթ. իր թանկարժեք կրծքկալները վստահել նորաթուխ մայրերին: Ալեսսանդրա Ամբրոսիոն 2012 թվականի մայիսին ծնեց որդի և միանգամից արժանացավ պատվի ներկայացնել թանկարժեք կրծքկալը: Կրծքկալը, որի ընդհանուր գինը կազմում է 2,5 մլն դոլար, ստեղծվել է Լոնդոնյան ոսկերչական London Jewelers կազմակերպության կողմից: Թանկարժեք կրծքկալը զարդարում են 5,000 թանկարժեք քարեր, այդ թվում ադամանդ, շափյուղա, սուտակ և ամեթիստ, ինչպես նաև 18 կարատանոց դեղին և վարդագույն ոսկի:

Հոլիվուդյան դերասան Օրլանդո Բլումի կին ավստրալացի սուպերմոդել Միրանդա Քերրը ցուցադրել է երկուս ու կես միլիոն արժողությամբ Victoria's Secret Fantasy Bra-ն: Թանկարժեք քարերով կրծքկալը ստեղծվելու է լոնդոնյան ոսկերիչները: Կրծքկալը զարդարում են մի քանի հազար թանկարժեք քարեր, 142 կարատանոց ոսկե և դեղին ադամանդներ, տպազիոն և ծովակնի հետ և այս ամենը ոսկե շրջանակով: Կրծքկալի մեջտեղում գտնվում է ութ կարատանոց երկու սպիտակ ադամանդ և 14 կարատանոց երկու դեղին ադամանդ:

Սալվադորցի սուպերմոդել Ադրիանա Լիման վառ օրինակ է, որ մայրությունն ամենևին չի վնասում կարիերային: 2009 թվականի հունվարին 29 ամյա Ադրիանան ծնել էր գեղեցկուհի աղջկա, ինչի նրան չի խանգարել վաստակել 7,5 մլն դոլար: Սուպերմոդելը ցուցադրեց Victoria's Secret-ի հերթական գլուխգործոցը, որի արժեքը կազմում է երկու մլն դոլար:

Սուպերմոդել Մարիսա Միլլերը ցուցադրել է 3 մլն դոլարանոց կրծքկալը: Թանկարժեք կրծքալը Harlequin Fantasy Bra պատրաստվել է Damiani ոսկերչական տան կողմից: Կրծքկալի մեջտեղում գտնվում է 16 կարատանոց թանկարժեք քար:

2,900 սև ադամանդով և 22 սուտակով կարված Black Diamond Fantasy Miracle Bra կրծքկալը պատրաստված ոսկերիչ Մարտին Կացի կողմից և արժեքը կազմում է 5 մլն դոլար ներկայացրել է Ադրիանա Լիման:

Մոդել Սելիտա Իբենքսը ցուցադրել է ոչ միայն թանկարժեք կրծքկալը, այլ նաև դրան համապատասխան թանկարժեք անդրավարտիքը: Կոմպլեքսի արժեքը կազմում է 4,5 մլն դոլար:

Hearts on Fire կրծքալի համար օգտագործվել է 2,000 ադամանդներ և արժեքը կազմել է 6,5 մլն դոլար: Կրծքկալը բեմի վրա ցուցադրել է Կարոլինա Կուրկովան:

2005 թվականին կրծքկալը կազմել է 12,5 մլն դոլար: Կրծքկալի մեջտեղից կախված է 101 կարատանոց ադամանդ: Կրծքկալի ցուցադրությունը վստահել են բրազիլուհի Ժիզել Բենդհենը:

2004 թվականի կրծքկալի համար օգտագործվել է 2,900 խոշոր ադամանդ, ինչի արդյունքում թանկարժեք կրծքկալի գինը կազմել է 10 մլն դոլար: Այս կրծքկալը ցուցադրել է սուպերմոդել Թաիրա Բենքսը:

2003 թվականին գերմանացի Հայդի Կլումը կրծքկալի և անդրավարտքիք համար օգտագործվել է 2,500 քար: Կոմլեքսի գինը կազմել է 10 մլն դոլար: