Երեւանի քաղաքապետարանը «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանին է վերադարձրել փետրվարի 23-ին, 24-ին եւ 25-ին Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ իրազեկման դիմումները. Այդ իրազեկումներն ի գիտություն չեն ընդունվել: Այս մասին ասված է քաղաքապետարանի կայքում զետեղված հայտարարության մեջ:

Ըստ այդ տեղեկատվության` իրազեկումն ի գիտություն ընդունելու մերժման պատճառը իրազեկումները օրենսդրությամբ սահմանված ժամկետներից դուրս իրականացնելն է:

Հիշեցնենք, որ մինչ այդ քաղաքապետարանն ի գիտություն էր ընդունել փետրվարի 20-ին, 21-ին եւ 22-ին Ազատության հրապարակում հանրահավաքներ կազմակերպելու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների իրազեկման դիմումները: