Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ցուցանիշներն է ներկայացրել whoscored.com-ը:
Ըստ կայքի վիճակագրության մեր կիսապաշտպանը մասնակցել է Գերմանիայի առաջնության վեց խաղի, որի ժամանակ կատարել է 19 հարված դարպասին, որից երեքն ավարտվել է գոլով: Նա նաև կատարել է մեկ գոլային փոխանցում:
Ըստ կայքի տվյալների, նա մասնակցել է Չեմպիոնների լիգայի երկու հանդիպման, որի ժամանակ չորս անգամ էք հարվածել դարպասին, իսկ 54 փոխանցումներից ճշգրիտ է եղել 81.5 տոկոսը:
Առավելագույն տասը գնահատականից, Հենրիխ Մխիթարյանի ելույթի միջին գնահատականը Գերմանիայի առաջնության խաղերում, 7.46 է, իսկ Չեմպիոնների լիգայում՝ 6.68:

 

http://www.whoscored.com/Players/28421/