Սերժ Սարգսյանը տեղյակ չի եղել Զորի Բալայանի նամակի մասին եւ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ժամանակ այդ նամակը չի քննարկվել: Այս մասին այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք փորձեր արեցին այդ նամակի կապակցությամբ մեկնաբանությամբ հանդես գալ, տպավորությունն այնպիսին է, որ նամակն ուշադիր չեն կարդացել: «Ինչ վերաբերում է մեր կարծիքին, ապա եւս մեկ անգամ պատրաստ եմ ասել՝ Արցախը ավելի մեծ է, քան ԼՂԻՄ-ը: Արցախը եւ Նախիջեւանը երբեք չեն եղել Ադրբեջանի կազմում, Ադրբեջան պետությունն արհեստական պետական միավորում է: Կովկասում հայերն ու ռուսները եղել են դաշնակիցներ եւ հինգերորդ` մեր տարածաշրջանում հիմնական վտանգը մնում է Թուրքիան եւ Ադրբեջանը՝ իրենց ֆաշիստական նկրտումներով»,- ասաց Էդուրադ Շարմազանովը եւ եզրափակեց. «Արցախը Հայաստան է եւ վերջ»:


