Մեկ շաբաթ առաջ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին խոստացել էր ուսումնասիրել, թե ինչու է Հայաստանի շաքար արտադրող ընկերությունը՝ «Լուսաստղ Շուգր»-ը բացակայում խոշոր հարկատուների ցանկից: Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Վ. Միրումյանը կատարել էր իր խոստումը: Պարզվում է, որ շաքար արտադրող գործարանը «Լուսաստղ շուգր»-ից վարձակալությամբ վերցրել է «Ալեքս գրիգ»-ը: Այս երկու ընկերություններն էլ պատկանում են Սամվել Ալեքսանյանին»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):
Սամվել Ալեքսանյանը շաքարի գործարանն ինքն իրենից վարձակալել է
