«Ռոզա Ծառուկյանի պայքարն արդյունք տվեց։ Հայկական մեղրը կարտահանվի ԵՄ երկրներ, կառավարությունը երեկ հաստատել է Հայաստանից Եվրոպա արտահանվող մեղրին ներկայացվող պահանջները, Հայաստանից Եվրամիության երկրներ մարդու սպառման համար նախատեսված մեղրի և մեղվաբուծական այլ արտադրանքի արտահանման առողջության սերտիֆիկատ տալու կարգը և սերտիֆիկատի ձևը։
Նշենք, որ տևական ժամանակ է՝ այս խնդրի համար պայքար էր մղում «Մուլտի ագրո» ընկերության նախագահ Ռոզա Ծառուկյանը՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մայրը, ով նաև ղեկավարում է ՀՀ մեղվաբույծների միությունը։ Նա այս տարվա հուլիսին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ էր բարձրացրել հարցը»,–գրում է Հրապարակ թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: