«Հրապարակը» գրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը երեկ վերադարձել է արձակուրդից եւ անցել աշխատանքի:
«Հիշեցնենք, որ Մկրտումյանն արձակուրդի մեկնեց անցած շաբաթ, եւ կարծիքներ հնչեցին, որ նա արձակուրդից չի վերադառնա` կազատվի աշխատանքից: Իսկ որպես պաշտոնանկության հիմնավորում՝ բերվում էր դատական կարգադրիչների հայտնի գործը:
Սակայն, ինչպես արդեն գրել ենք, այս գործը շուտով կփակվի: Վնասն ամբողջությամբ կփոխհատուցվի, իսկ մեղադրյալները համաներմամբ ազատ կարձակվեն»: