«Մեր թերթի երեկվա համարում փոխանցել էինք Սայաթ-Նովա 10/5 շենքի բնակիչների «բացահայտումը» առ այն, որ այդ հասցեում հին կաթսայատան տեղը բնակիչների իրավունքների ոտնահարմամբ կատարվող շինարարության ետևում կանգնած է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար՝ Վիգեն Սարգսյանը։ Երեկ նախագահական նստավայրից հերքել են այս տեղեկատվությունը։ Ըստ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների վարչության «Հժ»– ին ուղարկված գրության, Վիգեն Սարգսյանը կապ չունի Սայաթ-Նովա 10/5 հասցեում կատարվող շինարարության հետ։
«Ձեր թերթի հոկտեմբերի 17-ի համարում տպագրված «Բաղրամյան 26-ից» վերնագրով հրապարակման մեջ անհիմն և անհարկի հիշատակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի անունը, այն կապելով կառուցապատող ինչ-որ ընկերության հետ և իբրև սեփականություն նրան վերագրելով մայրաքաղաքի Սայաթ-Նովա 10/5 հասցեում նախագծված «բազմապրոֆիլ շենքը», ինչն իրականության հետ ոչ մի կապ չունի»,–ասված է Բաղրսմյան 26-ից գրության մեջ։ Նշենք սակայն, որ բնակիչները հաստատակամ են, և խոստանում են շինարարությունը չդադարեցնելու դեպքում թեմային առնչվող հետաքրքիր մանրամասներ հրապարակել»,–գրում է Հայկական ժամանակ թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Վիգեն Սարգսյանը կապ չունի Սայաթ-Նովա հասցեի շինարարության հետ
