«Շատերի մոտ զարմանք հարուցեց այն հանգամանքը, որ գնդապետ Վոլոդիա Ավետիսյանը այդպես էլ համաներումով ազատ չարձակվեց։ Բայց, ինչպես տեղեկացանք վստահելի աղբյուրից, դա արդյունք է այն բանի, որ նրա պարագայում տեղի էր ունեցել պայմանավորվածությունների խախտում։ Վարչապետի և պաշտոնատար այլ անձանց հետ բողոքի ակցիաներ անող ազատամարտիկների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, թե կոնկրետ ինչպիսի լուծումներ են ստանում բարձրացված հարցերը, և պայմանավորվողներից մեկը հենց գնդապետն էր։

Սակայն այնուհետ, երբ գնդապետը հանդիպեց «Նախախորհրդարանի» ներկայացուցիչների հետ, վերջիններս նրան համոզեցին, որ պետք է շարունակի հրապարակավ հանդես գալ, և մի բան էլ պետք է ավելի ու ավելի սուր ելույթներ ունենա, ինչի արդյունքում տեղի ունեցավ նախնական պայմանավորվածության կոպիտ խախտում, որը և դրսևորվեց արդեն իր հետևանքներով՝ դատարանի դահլիճում»,–գրում է Իրավունք թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: