Հայաստանում աղանդներին պատկանում են ոչ միայն երգիչ-երգչուհիները, այլև այլ հայտնի անձինք: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ բացի երգիչ երգչուհիներից, տարբեր աղանդներին են պատկանում նաև դերասան-դերասանուհիներ, ոչ բարձր պաշտոնյաներ, հանրության կողմից հայտնի այլ բազմաթիվ անձինք, ինչպես նաև «Կյանքի խոսք» աղանդի համահիմնադիրը: Պատասխանելով այն հարցին, թե ինչու չեք հրապարակում նրանց անունները, նա նշեց, որ լինելով երիտասարդ դեռևս վախենում են:
«Մեզ հետապնդել և վախեցրել են երկու անգամ: Կոնկրետ ինձ վրա հարձակում է տեղի ունեցել, մեկն անցյալ տարի, մյուսը սեպտեմբերի 24-ի երեկոյան», - նշեց նա, հավելելով, որ հստակ փաստեր ունենալուց հետո կհայտնեն նաև նրանց անունները:
Իսկ ասուլիսի մյուս բանախոս Դանիել Պետրոսյանն էլ նշեց, որ իրենց տեղեկություններով, «Վիտամին» ակումբի անդամներից բացի Արմուշից և Արամ MP3-ից, մնացած բոլորը պատկանում են «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությանը:


