alloboxing.ru կայքն անդրադառնալով նոյեմբերի 4-ին կայանալիք 20-ամյա ռուսաստանցի բռնցքամարտիկ  Հայկ Շահնազարյանի և 35-ամյա ուզբեկ  Ալիշեր Ռահիմովի մենամարտին, նշում է, որ  այն տեղի չի ունենա, քանի որ  Ուզբեկստանում անհայտ անձինք հարձակվել են Ռահիմովի վրա:

Կայքը գրում է, որ ծանր վնասվածքներ են հասցվել մարզիկին և  նա չի հասցնի վերականգնվել մինչ նոյեմբերի 4-ը: