Նախագահական ընտրություններն ավարտվեցին ու կարծես բոլորը մոռացան թեկնածություն դրած շատերին, չնայած նրանցից յուրաքանչյուրի անցած ճանապարհն արկածային էր ու յուրովի հետաքրքիր: Երևի թեկնածուներին չհիշելու պատճառն այն է, որ ընտրությունների ավարտից հետո շատերի մոտ ուղղակի տրամադրության անկում, խորը ընկճախտ, անգամ առողջական խնդիրներ նկատվեցին` մեկի լյարդը սկսեց ցավել, մյուսի ստամոքսը և այլն: Այնուամենայնիվ, ներկայիս քաղաքական իրադրությունը գնահատելու ու իր դեմ մահափորձ կատարած դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտելու համար «Իրավունքը» փորձել է մեկնաբանություն ստանալ ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանից, սակայն վերջինիս առողջական վիճակը չէր ներում պատասխանելու թերթի կողմից ուղղված հարցերին: