Եղանակը Հայաստանում:
Հյուսիս-արևմուտքից մեր տարածաշրջան ցիկլոն է ներթափանցելու: Հոկտեմբերի 19-ին արդեն ողջ տարածում կդիտվի ամպոտ եղանակ, պարբերաբար սպասվում են տեղումներ, առայժմ` անձրևի, ու միայն լեռներում թաց ձյան տեսքով: Սպասվում է քամի, տեղ-տեղ պոռթկումներով մինչև 20մ/վրկ, առանձին վայրերում մառախուղ: Ուշադրություն. կեսօրից հետո հյուսիսային կեսում հավանական են առատ տեղումներ, տեղատարափ:
Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի, ամենուրեք, բացառությամբ Սյունիքի ու Արցախի, կցրտի առնվազն 6-8 աստիճանով:
Եղանակը Երևանում:
Հոկտեմբերի 19-ին և 20-ին կդիտվի ամպոտ եղանակ, պարբերաբար հնարավոր է անձրև: Հոկտեմբերի 21-ին առանց էական տեղումների եղանակ, մեծ մասամբ արևային: Բոլոր օրերին հնարավոր է քամի 10-15մ/վրկ:
Գիշերը +10+12, ցերեկը +17+19, երեկոյան +8+10:


