«Ռեմա» կրոնական կազմակերպության ավագ հովիվ Կարեն Խաչատրյանն անդրադարձել է YerevanNews.am–ի այն հրապարակմանը, որտեղ ներկայացվում է երգչուհի Արմինկայի` «Ռեմա» կրոնական կազմակերպության անդամ լինելը:

Ֆեյսբուքյան իր էջում Խաչատրյանը մասնավորապես նշում է` «Ժողովուրդ ջան, ես անկեղծ շնորհակալություն եմ հայտնել Սևան Աղաջանյանին yerevannwes-ում և այլ ԶԼՄ-ներում մեր կիրակնօրյա քարոզը անվճար տարածելու համար: Սևանը մեր մասին շատ հարգալից ձևով է խոսել, կարծում եմ անձամբ ներկա է եղել նաև մեր կիրակնօրյա ծառայությանը: Անհամբեր սպասում ենք նոր հանդիպումների...ամբողջովին լուրջ եմ ասում..»: Մեկ այլ հրապարակման մեջ Խաչատրյանը նշում է, որ «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Սևան Աղաջանյանին անձամբ իմ և մեր եկեղեցու հանդեպ ցուցաբերած հարգանքի համար, նաև իմ խոսքը ամբողջովին ներկայացնելու համար՝ առանց մոնտաժի և մտքի խեղումների: Սակայն կուզեի մի փոքրիկ պարզեցում մտցնել...Արմինկան իրոք, մեր եկեղեցու անդամ չի հանդիսանում ...Արմինկան մեր ազգի սեփականությունն է: