Ինչպես հայտնի է՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է լինելու նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին: 168.am-ը այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյոք Հայաստանը փաստաթուղթ ստորագրելո՞ւ է Վիլնյուսում և ի՞նչ է փաստաթուղթ է դա լինելու:
Ի պատասխան Տիգրան Սարգսյանն ասաց. «Հենց որ հստակություն լինի, մենք ձեզ տեղյակ կպահենք»: Մեր հարցին, թե ե՞րբ կլինի «հստակություն», նա պատասխանեց. «Հիմա բանակցային գործընթացի մեջ ենք մեր գործընկերների հետ և երբ հստակություն լինի, մենք կասենք ձեզ»:
Մանրամասները՝ այստեղ: