Փետրվարի 20-ի գիշերըԵրևանի Սևանի փողոցում լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, որի արդյունքում նրանք դանակահարել են միմյանց և մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Թերթի թղթակիցն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն` պարզելու դեպքի մանրամասները: Պարզվել է, որ դեպքի օրը հիվանդանոց են տեղափոխվելԳ. Հարությունյանը, Պ. Հարությունյանը, Ռ. Սարգսյանը և Ա. Խաչատրյանը:
Նրանցից Ռ. Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է և, ըստ վերակենդանացման բաժանմունքի վարիչի, նրան պետք է տեղափոխեն վիրաբուժական բաժանմունք:
Թերթի տեղեկություններով` երիտասարդներն այնքան վատ վիճակում են տեղափոխվել հիվանդանոց, որ մինչ օրս ի վիճակի չեն կատարվածի մասին հայտարարություն տալու:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրել են, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Թերթը գրում է, որ նույն օրը դանակահարություն է տեղի ունեցել նաև Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում: 11-րդ դասարանի աշակերտուհի 17-ամյա Գայանեն դպրոցի նկուղում դանակահարել է նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ 18-ամյա Անուշավանին:
Դեպքի կապակցությամբ թերթի թղթակիցը զրուցել է գյուղի դպրոցի տնօրեն Ս. Թադևոսյանի հետ, ով պատմել է, որ փետրվարի 20-ին` դասերից հետո, Անուշավանը Գայանեին տարել է դպրոցի նկուղ և սկսել հագուստից քաշքշել: Ըստ դպրոցի տնօրենի պատմածի` նրանք մեկ անգամ են հանդիպել, և աղջիկն ապահովության համար իր հետ դանակ է վերցրել ու երբ տղան քաշքշել է աղջկա հագուստից, նա դանակով հարվածել է տղային:
Գայանեին հրավիրել են ոստիկանություն, որտեղ ստորագրություն է տվել` հանարպետությունից չբացակայելու մասին:


