Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ օդանավակայանում վեճ է տեղի ունեցել ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև:
Այս առնչությամբ լրագրողներն ԱԺ-ում պարզաբանում փորձեցին ստանալ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանից:
Նրա խոսքերով, բանավեճ է տեղի ունեցել և երկուսն էլ, արտահայտելով իրենց տեսակետը, կոռեկտ հեռացել են:
«Վեճը տեղի է ունեցել Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության հետ կապված», - նշեց ն`, հավելելով, որ ոչ թե Ծառուկյանը դեմ է, այլ ուղղակի գործառույթների հետ կապված խնդիր է առաջացել:
Պատգամավորի խոսքերով, եղել է տղամարդկային բանավեճ և ամեն մեկն իր կարծիքով դուրս եկավ:
«Յուրաքանչյուր քաղաքական գործիչ բացի քաղաքականությունից, ստացվում է, որ որոշ դեպքերում նյարդերին է տեղիք տալիս, և կարող են տղամարդկային բանավիճել», - նշեց նա:
Լրագրողներից մեկը նաև հետաքրքրվեց, թե Արթուր Բաղդասարյանը քանի տարեկանից է սկսել վոլեյբոլ խաղալ, ինչին պատգամավորը չպատասխանեց ՝ անպատասխան թողնելով նաև այլ հարցեր: