Ինչպես արդեն հաղորդել էինք, երեկ ՀՀ նախագահին Բրյուսելից դիմավորել են նաև ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, և նրանց միջև վեճ էր առաջացել:
Այս առնչությամբ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանում դժվար է պատկերացնում մեկին, ով համարձակություն ունենար Գագիկ Ծառուկյանի հետ բարձր տոնայնությամբ խոսել, ուր մնաց, թե լիներ այն, ինչ նկարագրված է Ծառուկյան-Բաղդասարյան վեճի մասին հրապարակման մեջ:
«Դժվար եմ պատկերացնում որևէ մեկին, անկախ իր զբաղեցրած պաշտոնից, և հետևաբար, ես անհեթեթությունները մեկնաբանելու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ժամանակ», - նշեց նա: