Ազգային ժողովն այժմ քննարկում է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նախագծի ներկայացման ժամանակ խոսեց պետության կողմից իրականացվող զբաղվածության ծրագրերի մասին:
Արտեմ Ասատրյանը հստակ չնշեց, թե նախագծի շրջանակում Հայաստանի ակտիվ բնակչության զբաղվածության խնդրին ինչ լուծում է տրվելու, փոխարենը նշելով, որ նախագծով վեց ամսով մարդկանց ներգրավելու են զբաղվածության պետական ծրագրերում:
Արտեմ Ասատրյանի խոսքով, մեր երկիրը դասվում է ծերացող երկրների շարքին, և հաշվի առնելով այդ հանգամանքը, կառավարությունը փորձում է ծերերին հասարակությունում առավել ակտիվ լինելու հնարավորություն տալ՝ մշակելով համապատասխան ծրագրեր։
«Նախատեսվում է տարեցներին ընդգրկել այնպիսի ծրագրերում, որոնց շրջանակներում նրանք կկարողանան իրենց փորձը փոխանցել երիտասարդներին: Մասնավորապես խոսքն արհեստների բնագավառի մասին է»,- նշեց նա