Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Արսենալ»-ի հետ հանդիպումից առաջ Դորտմունդի Բորուսիայի գլխավոր մարզիչ Յուրգեմ Կլոպն ասուլիս է տվել, որի ժամանակ անդրադաևձել է նորեկներին, այդ թվում` Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Նա նշել է, որ թիմի նորեկներն ու երիտասարդ ֆուտբոլիստները լավ ապագա ունեն:Մխիթարյան, Օբամեյանգ, Սոկրատիս, Դուրմ, Հոֆման. նրանց մասին ապագայում դեռ շատ կլսեք»,- նշել է նա:

Իսկ անդրադառնալով խաղին, մարզիչն առաջին հերթին նշել է, որ «Արսենալ»-ի խաղը տպավորիչ է: «Վան Պերսիի հեռանալուց մեկ տարի է անցել, ու այժմ նրանք հիանալի թիմ են ձևավորել: Ժիրուն եվրոպայի լավագույն հարձակվողներից մեկն է: Մտադիր ենք ցուցադրել մեզ բնորոշ ֆուտբոլն ու հասնել անհրաժեշտ արդյունքի», - հայտարարել է նա: