Կարող է պատահել, որ ծննդաբերության ժամանակ ձեզ շրջապատեն միայն տղամարդիկ: Մեկը կարող է ընդունել ծնունդը, մյուսը ստուգել ձեզ ծննդաբերությունից հետո, ձեր մոտ կարող է նաև բուժեղբայր լինել:
Շատերը հարց են տալիս իրենց`ինչու՞ են տղամարդիկ ընտրում բժշկության հենց այս բնագավառը: Արդյո՞ք չի նվազում նրանց վերարտադրողական ֆունկցիան: Կարո՞ղ են արդյոք նրանք ընդունել կնոջը ինչպես սեքսուալ օբիեկտ:
Ինչպես զինվորականների մտածելակերպն է տարբերվում քաղաքացիականներից, այնպես էլ բժիշկների մտածելակերպը դժվար է հասկանալ սովորական մարդուն: Սակայն կարելի է:
Առաջինը, ինչպես պատմում են տղամարդ գինեկոլոգները, մանկաբարձությունը ունի իր կախարդանքը: Ամեն օր ոչ միայն տեսնել հրաշք`երեխայի ծնունդ, այլև մասնակցել, որոշ չափով նաև ստեղծել այն, դա հիանալի է: Դա բժիշկին ոտքից գլուխ լիցքավորում է դրական էներգիայով: Բժշկության ոչ մի այլ բնագավառում չկա այն մթնոլորտը, այն զգացմունքը, որը տիրում է ծննդարանում:
Երկրորդը`մանկաբարձությունը , շնորհակալ աշխատանք է: Երջանիկ մայրիկի երախտագիտական խոսքերը ամենաանկեղծ, սրտից բխող խոսքերն են: Դա հերթական 'շնորհակալություն բժիշկ' խոսքերը չէն: Դա ներքին խորը զգացմունք է, որը կինը կարող է տանել իր ամբողջ կյանքում: Սակայն ամենամեծ բավարարվածությունը բերում է մայրիկի և բժշկի համատեղ ջանքերի պտուղը`փոքրիկ երեխան:
Երրորդը`մանկաբարձությունը հիվանդների յուրահատուկ խումբ է: Աշխատել երիտասարդ և շատ հաճախ հմայիչ կանանց հետ միայն հաճույք է: Ո´չ ծնարանում, ո´չ պաթոլոգիայի բաժանմունքում, ո´չ հետծննդյան բաժանմունքում չես հանդիպի խառնված դեմքերով կյանքից դժգոհ ծեր մարդկանց: Ծննդատան ժամանակավոր բնակիչների կյանքի տրամադրվածությունը լրիվ ուրիշ է և հետևաբար մթնոլորտը նույնպես: Այնտեղից հիվանդության, 'անհուսության' և ծերության հոտ չի գալի: Այստեղ հաճելի անհանգստության, սպասումի և երջանկության հոտ է գալիս:
Իսկ ինչը վերաբերվում է վերարտադրողությանը, բոլոր տղամարդ գինեկոլոգները պնդում են, որ հիվանդ կինը և կինը ինչպես սեքսուալ օբիեկտ երկու տարբեր հասկացողություններ են և իրենց ուղեղում ոչ մի կերպ չեն խառնվում: Տղամարդ մանկաբարձները նշում են, որ նույնիսկ հերթապահությունից հետո, այսինքն մի քանի հաջող ծննդաբերություններից հետո, նրանք գնում են տուն և մտածում են, թե ինչպես ծանոթանալ հետաքրքիր կնոջ հետ:
Չէ, պարզվում է տղամարդիկ հանելուկային էակներ են:


