«Այսօր Հայաստանում կա մեկ քաղաքական գործիչ, ով վայելում է հասարակության աջակցությունը, եւ այդ գործիչը Զարուհի Փոստանջյանն է»,–«168 ժամ» թերթի տեղեկություններով՝ մոտավորապես այսպիսի հայտարարություն է արել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ։

Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Հովհաննիսյանը ցանկանում է հաջորդ տարի հրավիրել կուսակցության համագումար եւ կուսակցության անդամներին առաջարկել նախագահ ընտրել Զարուհի Փոստանջյանին։ Ինքը Փոստանջյանն, ասում է, որ 2014 թվականի իր ծրագրերի մեջ կուսակցություն ղեկավարելը չի մտնում, ինքը պատրաստվում է արու զավակ ունենալ եւ զբաղված է լինելու առավելապես դրանով»,– գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):