Երեքշաբթի երեկոյան տեղի է ունենալու Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ամենադիտարժան խաղերից մեկը. Արսենալը Էմիրեյթ մարզադաշտում ընդունելու է Դորթմունդի Բորուսիային: Այս մասին հայտնում է Squawka-ն:
Սա առաջին կարևոր բախումն է լինելու երկու թիմերի համար, որը մեծ մասամբ վճռորոշ է լինելու փլեյֆ օֆ փուլ դուրս գալու համար: Ներքին առաջնություններում երկու ակումբն էլ լավ մարզավիճակի մեջ են գտնվում: Արսենալը գլխավորում է Անգլիայի Պրեմիեր Լիգան՝ ութ խաղում վեց հաղթանակով, իսկ Դորտմունդը երկրորդն է Գերմանիայի Բունդեսլիագյում՝ ինը խաղում յոթ հաղթանակով:
Երկու ակումբն էլ արագ և հարձակվողական ֆուտբոլի կողմնակից է: Երկու կողմի համար էլ կարևոր դեր է կատարում 10 համարի խաղաշապիկով ֆուտբոլիստը, ում պատկանում է հարձակվողական կիսապաշտպանի դերը, ում միջոցով կառուցվում է խաղը և ում միջոցով տեղի են ունենում դիրքային փոփոխություններ:
Այսպիսով Արսենալի Մեզութ Օզիլը և Դորտմունդի Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում ամենակարևոր ֆուտբոլիստներն են լինելու, և ով իր գործը լավ կատարի և կարողանա ավելի շատ գնդակ պահել, նա էլ կարող է որոշել խաղում հաթողին:
Չնայած որ նրանք նույն ոճի ֆուտբոլիստներ չեն, սակայն նման որակներ ունեն: Օզիլը և Մխիթարյանը հարձակվողական ոճի են, հարձակվողական ֆուտբոլիստներ, որոնք ենթահարձակվողի դեր են կատարում, երկուսն էլ կարողանում են գոլերի հեղինակ դառնալ և երկուսն էլ կարողանում են կարևոր ներդրում ունենալ խաղի վերջին տասնհինգ րոպեում: Այնպես է համընկել, որ երկուսն էլ նոր մրցաշրջանում նոր թիմերում են հանդես գալիս Օզիլը Ռեալ Մադրիդում և Մխթարյանը Դոնեցկի Շախտիորում:
Սակայն այս երկու տաղանդավոր ֆուտբոլիստների նմանությունները չեն սահմանափակվում միայն սրանով,որը արտացոլվել է Չեմպիոնների Լիգայի նոր սկսված ընտրական փուլում:Նրանք երկուսն էլ կարողացել են կատարել երկու հարված հակառակորդի դարպասների ուղղությամբ, երկուսն էլ չորս անգամ հնարավորություն են ստեղծել իրենց ակումբների համար և հաջողությամբ են ավարտվել հինգ արագացումներից երկուսը, սակայն Օզիլը կարողացել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ դառնալ Նապոլիի հետ խաղի ժամանակ:
Օզիլը կարողացել է նաև Մխիթարյանի հետ համեմատած երկու անգամ ավելի շատ հաջող փոխանցումների հեղինակ դառնալ 110 42-ի դեմ, ինչի միջոցով արտահայտվել է նրա փլեյմեյքեր լինելու հատկությունը: Մխիթարյանը դրան հակառակ ավելի վտանգավոր է եղել հարձակման թևերում, տուգանային հարապարակում և օժանդակել է մյուս հարձակվողներին վտանգավոր դիրքեր դուրս գալու համար:
Ներքին առաջնություններում Մխիթարյանը Բունդեսլիգայի յոթ խաղում կարողացել է դառնալ երեք գոլի հեղինակ և 16 անգամ գոլային փոխանցման հեղինակ է դարձել, իսկ Օզիլը Պրեմիեր Լիգայի հինգ խաղում դարձել է երկու գոլի հեղինակ և 14 անգամ գոլային փոխանցում կատարել:
Մխիթարյանը սպասվածից ավելի ակտիվ է մրցակցի դարպասին կատարված հարվածների առումով: Նրա յոթ խաղի ժամանակ 17 անգամ փորձ է կատարել գրավելու հակառակորդի դարպասը, որից 65%-ը ավարտվել է մրցակցի դարպասին հարվածով: Օզիլը դրա փոխարեն յոթ անգամ է փորձել աչքի ընկնել գոլ խփելով, սակայն այդ յոթն էլ ուղղված են եղել մրցակցի դարպասին:
Փոխանցումների առումով Օզիլը, չնայած անցկացրած քիչ խաղերի, ավելի շատ է հաջողության հասել:
Սակայն երկու ֆուտբոլիստի այս բոլոր որակները հաշվի առնելով չի կարելի ասել, որ նրանց փակելով երաշխիք կա, որ հակառակորդ թիմը կկարողանա հաջողության հասնել:
Այնուամենայնիվ Օզիլը և Մխիթարյանը արդեն ապացուցել են իրենց որակները Չեմպիոնների լիգայում և այս մրցաշարի ընթացքում իրենց խաղերի միջոցով արդեն ցույց են տվել իրենց մեծ ազդեցությունը խաղի վրա: Անակնկալ չի լինի տեսնել այս երկու ֆուտոբլիստների մեծ ասելիքը Էմիրեյթսում այսօր երեկոյան և Վեսթֆալենստադիոնում երկու շաբաթ անց: