Աժ պատգամավորներն այս պահին «որոնում» են Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին:

Նշենք, որ վերջինիս հրաժարվելէ ղեկավարի պաշտոնից: Հրաժարականի պատճառները դեռևս անհայտն են:

YerevanNews.am-ի հետ զրույցում Ժառանգություն կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով այս պահին ԱԺ-ում է, նշեց, որ իր համար էլ անակնկալ է եղել Ռուբեն Հակոբյանի որոշումը, իսկ կուսակցության ներսում չեն եղել նման խոսակցություններ:

Մեր այն հարցին, թե հրաժարականի պատճառներից մեկը կարո՞ղ է լինել Զարուհի Փոստանջյանի հետ կապված խոսակցությունները, Մարտիրոսյանը պատասխանեց, որ չի տիրապետում նման ինֆորմացիայի:
Արմեն Մարտիրոսյանը մեզ հայտնեց նաև, որ ինքն այս պահին ԱԺ-ում այս հարցի պատասխանն է պարզելու:

Ժառանգության անդամ Թևան Պողոսյանը ևս տեղյակ չէ Ռուբեն Հակոբյանից և նրա հրաժարականի պատճառներից: