ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը կալանավորված է: Այս տեղեկությունը YerevanNews.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:  

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասի և 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝  «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու մեղադրանքով: