ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը տեղյակ չէ, թե օրեր առաջ ինչ միջադեպ է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ԱԱԽՔ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի միջև:

Այսօր ԱԺ-ում YerevanNews.am-ը  հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում այն հանգամանքին, որ նման մասշտաբի քաղաքական գործիչները կարող են վիճել ՀՀ նախագահին դիմավորելիս:

Աշոտ Աղաբաբյանն ասաց. «Ես տեղյակ չեմ, թե ինչի մասին է խոսքը»:

Երբ ինքներս տեղեկացրեցինք միջադեպի մասին, նա պարզապես ծիծաղեց:

Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի կիրակի օրը Գագիկ Ծառուկյանը և Արթուր Բաղդասարյանը Օդանավակայանում ՀՀ նախագահ Սերժ սարգսյանին դիմավորելիս վիճաբանել են: Վեճը կապված է եղել վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի նշանակման հետ:

Բանն այն է, որ Գագիկ Ծառուկյանին դուր չի եկել այն փաստը, որ Արթուր Բաղդասարյանն այդ պաշտոնում առանց իր իմացության է նշանակվել