Իմ և Ռուբեն Հակոբյանի միջև որևէ տարաձայնություն չկա: Այս մասին ԱԺ-ում մեր թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նշենք, որ Ռուբեն Հակոբյանն այսօր անսպասելիորեն հայտարարել էր, որ հրաժարվում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնից, իսկ րոպեներ առաջ էլ խմբակցությունում տեղի է ունեցել ժողով, որի ժամանակ խմբակցության ղեկավար է ընտրվել Զարուհի Փոստանջյանը:
Մեր հարցին, թե արդյո՞ք իր համար անակնկալ էր խմբակցության ղեկավարի պաշտոնում նշանակվելը, նա պատասխանեց. «Ինձ համար անակնկալ էր պրն. Հակոբյանի դիմումը, որից հետո հենց պարոն Հակոբյանն է առաջարկել իմ թեկնածությունը»:
Հետաքրքրվեցինք, թե իր վարկածով որն է Ռուբեն Հակոբյանի հրաժարականի պատճառը. «Պետք է իրեն դիմեք, որովհետև իր անձնական դիմումի հիման վրա է խնդրել հրաժարականն ընդունել»: