Հայաստանում գործող «Սինջար եզդիների ազգային միավորումը» տեսահոլովակ է պատրաստել Արցախյան ազատամարտում զոհված եզդի 18-ամյա Գագիկ Հաջոյանի մասին:
Այս առնչությամբ՝ միավորման տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Եզդիներն ու հայերը կողք կողքի են ապրում արդեն մի քանի հարյուրամյակ: Այս ժողովուրդները միասին են եղել իրենց ամենադժվարին պահերին: 1988 թվականին սկսված Արցախյան շարժումը անտարբեր չթողեց նաեւ եզդիներին եւ նրանք էլ նետվեցին մարտի` պաշտպանելու իրենց ընդհանուր հայրենիքը: Արցախյան ազատամարտին տարբեր ջոկատների կազմում մասնակցել են ավելի քան 500 եզդիներ, նրանցից 40 զոհվել են հանուն Հայաստանի ազատության: Հայաստանի ինքնապաշտպանությանը մասնակցեց նաեւ 18-ամյա Գագիկ Հաջոյանը: Երիտասարդը հայոց նորաստեղծ բանակի առաջին զինվորներից էր: Այդ տարիներին, երբ որոշները խուսափում էին զինվորական ծառայությունից` Գագիկ Հաջոյանը չերկմտեց զենքը ձեռքին վերցնելու հարցում: Նա հասկանում էր, որ չպաշտպանելով սահմանը նա չի պաշտպանում առաջին հերթին իր ընտանիքը: Գագիկ Ունուսի Հաջոյանը ծնվել է 1972 թվականին Արարատի մարզի Ջրաշեն գյուղում: Նա դեռ մանուկ հասակից աչքի էր ընկնում հայրենասիրությամբ եւ ազգասիրությամբ: Իր տարեկիցների վկայությամբ նա հաճախ էր սրտնեղում, երբ տեսնում էր ազգային արմատներից հեռացած եզդիների:
Մանրամասները` տեսանյութում: