Այսօր երեկոյան տեղի է ունենալու Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրը: Անգլիայի Էմֆիլդ ստադիոնում Լոնդոնի Արսենալը ընդունելու է Դորտմունդի Բորուսիային: Դորտմունդի Բորուսիան իր պաշտոնական էջում ներկայացրել է Լոնդոնում կայացած մարզումներից որոշ լուսանկարներ: Մարզումներին ներկա է գտնվել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: