«Այս օրերին ես իմացա, որ իմ շատ հարգարժան գործընկերը մի շատ լավ ռեպլկիկ է արել հումորային»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ Մարտիրոսյանի, ինչպես միշտ իշխանությունները հետ են մնում իրադարձություններից և համամարդկային զարգացումներից, և Հովհանես Սահակյանը այդ պատճառով է, որ չգիտի գլոբալ տաքացման գործըթացի մասին:
Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այն հարցին, թե արդյո՞ք Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը Հայաստանի ներկայիս քաղաքական զարգացումների մեջ որևէ ծիրանագույն, վարդագույն կամ ծիածանագույն հեղափոխություն չի տեսնում, նա մեկնաբանել էր հետևյալ կերպ,աելով. «Արմեն Մարտիրոսյանը ապարանցի տղա է, ի՞նչ գիտի, թե ծիրանը ինչ է»:
Արմեն Մարտիրոսյանն էլ իր հերթին պատասխանելով Հովհաննես Սահակյանին, ասաց որ ՀՀԿ-ական պատգամավորը մի փոքր ճարպկություն է արել և չի ուզել հիշել իր մայրական կողմի արմատները.
«Ինքը չի ուզել հիշի իմ մայրական կողմի արմատները, որը նա հրաշալի գիտի, մայրս Լոռվա մարզից է, որտեղ ծիրանը շատ լավ աճում է և հրաշալի բերք է տալիս»,-ավելացրեց նա:
Արմեն Մարտիրոսային իր գործընկերոջ խոսքերը ստիպեցին, որ նա հիշի իր պապիկի տնկած բաղերի մասին:
«Այս ամառ ես իմ գործընկերոջը կտանեմ Ապարանի Զորագյուղ գյուղ և այնտեղ ցույց կտամ «Սովխոզի» դիրեկտոր Սերյոժա Գալստյանի այգին, որտեղ ծիրան է աճում օգոստոսի վերջին», -խոստացավ Մարտիրոսյանը: