«Երեկ հանդիպել են երերորդ հանարապետության երրորդ նախագահը և երկորդ հանրապետության չորրորդ նախագահը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այն հարցին, թե ի՞նչ են խոսել երեկ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը, նա այսպիսի պատասխան տվեց:
Մարտիրոսյանը բացառապես միայն դրական է համարում «ժառանգություն» կուսակցության ղեկավարի Սերժ Սարգսյանի հետ հանդիպման փաստը:
«Րաֆֆի Հովհննիսյանը մեկ անգամ չի ասել է, որ մենք ցանականում ենք իշխանության, սահուն ընթացակարգ առանց արտակարգ միջադեպերի»,- ասաց կուսակցության փոխնախագահը:
Ասուլիսի ժամանակ Մարտիրոսյանին Հայաստանի Հանաապետական կուսակցության կարգախոսի պատկերով` «Դեպի ապահով Հայսատան» բաժակով ջուր հյուրասիրեցին, ինչը ևս չվրիպեց լրագրողների ուշադրության կենտրոնից.
«Ասեմ, որ այս ապահով Հայսատանը պետք է միայն արդար և ազատ աշխատաոճի արդյունքում իրականացնենք, միասնականության շրջանակում իրականանացնենք, որը «հնարավոր» է: Իսկ «հնարավոր»-ը դուք մոտակա ժամանակներում կտեսնեք»-ավելացրեց նա:
Մարտիրոսյանը գտնում է , որ գործող նախագահը պետք է հանձնի իշխանությունը, իսկ քաղաքական իրավիճակից ելնելով խորհրդարանն էլ պետք է ինքնալուծարվի, քանի որ ըստ նրա իրավականը միշտ գալիս է լրացնելու քաղաքական գործընթացներին:
«Խորհրդարանական ընտրություններից հետո էլ կլինի նոր կոալիցիա, ժողովրդի կողմից վստահություն ձեռք բերված, որն էլ կձևավորի իշխանությունը: Այդ կառավարությունը կգլխավորի Րաֆֆի Հավհաննիսյանը և հետևաբար վարչապետն էլ կփոխվի»,-ասաց Մարտիրոսյանը և իր կանխատեսումները նա եղզրափակեց այդքանով:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը նաև ասաց, որ իրենց կուսակցությունը պատրաստվում է ակտիվ մասնակցություն ցուցաբերել ավագանու ընտրություններին, եթե, իհարկե չլինեն ֆորս-մաժորային ընտրություններ: