«ՉԻ»-ն օրերս տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի 2014 թվականի բյուջեն ավելանալու է, դժգոհություններ է առաջացրել գործարարների շրջանակներում։ Այս մասին գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը եւ հավելում. «Մեր տեղեկություններով՝ օրերս կայացած ՀՀԿ խորհրդի արտահերթ նիստը գումարվել է այն պատճառով, որ այստեղ է եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ներկայացնելու բյուջեի նախագիծը։ Սա արվել է այն բանի համար, որ բոլոր դժգոհությունները հնչեն ՀՀԿ տարածքում, իսկ խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ հանկարծ անցանկալի հարցեր, ըստ այդմ՝ զարգացումներ չգրանցվեն։
Արդյունքում «անցանկալի դեպք» է գրանցվել ՀՀԿ նիստում։ «ՉԻ» տեղեկություններով՝ վարչապետին «սատկացնելու» սուրբ գործն այս անգամ արել է ՀՀԿ–ական գեներալ Սեյրան Սարոյանը։ Նա պարզապես ընդդեմ վարչապետի ելույթ է ունեցել՝ հայտարարելով, որ բյուջեն մեծացնելու համար վարչապետը ոչ մի պայման չի ստեղծել։ Վարկ վերցնենք՝ հա՞րկ տանք. մոտավորապես այսպես է ձեւակերպել իր ասելիքը Սարոյանը։ Նա, ի դեպ՝ հայտարարել է այն, ինչի մասին բոլորը թաքուն են խոսում։
Խոսքն այն մասին է, որ Սարոյանը նկատել է, թե Հայաստանում մենակ բանկերն են աշխատում, եւ սա բանկերի երկիր է, որտեղ բիզնես հետաքրքրություններ է ունեցել վարչապետը»,– գրում է «Չորրորդ իշխանությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: