Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին փոխանցում են «Առաջին լրատվականի» աղբյուրները: Մարզպետը չի հերքել այս տեղեկությունները` ասելով. «Պայմանավորվենք, երբ դիմումը հրապարակվի, կիմանաք: Առայժմ ոչ մի բան չկա»:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանը խայտառակ պարտություն էր կրել Գյումրիում: