Հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երեւան-Եղվարդ ճանապարհին։ Պատահարի հետեւանքով մեկ մարդ զոհվել էր, 7-ը՝ վիրավորվել։ Վերջինների մեջ էր սիրված դերասան Վարդան Պետրոսյանը, որն այս օրերին գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ում։ Այս մասին հիշեցնում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Ըստ լուրերի՝ ավտովթարի մեղավորը եղել է հենց դերասանը, որի նկատմամբ մեղադրանք կառաջադրվի, քանի որ վթարի հետեւանքով զոհ է եղել։ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը պարզել Երեւանի ՃՈ ոստիկանության պետ Արսեն Արշակյանից։ «Վարդան Պետրոսյանի ավտովթարը տեղի է ունեցել Կոտայքի շրջանում, եւ այն Երեւան քաղաքի հետ ոչ մի առնչություն չունի։ Իսկ ինչ վերաբերում է նրան՝ Վարդան Պետրոսյանը մեղավոր է, թե անմեղ, ապա մինչեւ փորձաքննության արդյունքները պատրաստ չլինեն, որեւէ մեկն իրավունք չունի որեւէ մեկին մեղավոր ճանաչել»»,- մեջբերում է «Ժողովուրդը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: