Հայաստանի հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook-ի իր էջում տեղադրել է երեկվա խաղից երկու լուսանկար, որոնցից մեկում նշում է Բորուսիայի հաղթանակը Արսենալի դեմ խաղում, իսկ մյուսում շնորհակալություն հայտնում երկրպագուներին:
Հիշեցնենք, որ երեկ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում Լոնդոնում տեղի է ունեցել Արսենալ- Բորուսիա հանդիպումը, որը ավարտվել է հյուրերի հաղթանակով 2:1 հաշվով: Խաղի ժամանակ աչքի է ընկել նաև Մխիթարյանը, ով 15-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկու փոխանցումից հետո դարձել է գոլի հեղինակ: