Հայաստանի հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Արսենալի դեմ խաղին:
Համաձայն Whoscored-ի Մխիթարյանը ցույց է տվել երրորդ լավագույն ցուցանիշը Բորուսիայի կազմում: Այսպես համաձայն ֆուտբոլային վեբկայքի Մխիթարյանը մեկ անգամ հարված է կատարել և դարձել գոլի հեղինակ, խաղի ժամանակ մեկ կարևոր փոխանցում է կատարել, 85% փոխանցումների ճշգրտություն է ցույց տվել, 1 անգամ գնդակի համար պայքարում հաղթել է, 43 անգամ դիպչել է գնդակին և 10 բալային համակարգով արժանացել է 7.4 միավորի:
Նրանից լավ ցուցանիշ ցույց են տվել միայն Մաթս Հումելսը,ով արժանացել է 8.29 միավորի և Ռոբերտ Լևանդովսկին` 7.65 միավորով: