Պարզվում է՝ աշխատավարձի բարձրացման կարիք ունի անգամ գործարար պատգամավոր, «Բելաջիո» ռեստորանային համալիրի սեփականատեր Գրիգորի Մարգարյանը: Այսօր ԱԺ-ում YerevanNews.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե արդյո՞ք կողմ է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի, այդ թվում՝ պատգամավորների աշխատավարձերի բարձրացման օրինագծին, նա խատասխանեց.
«Բոլորն էլ աշխատավաձրի բարձրացման կարիք ունեն, ինչի մասին է խոսքը: Պատգամավորների աշխատավարձն էլ կարծում եմ, որ շատ քիչ է»:
Մեր դիտարկմանը, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կոչ է արել պատգամավորներին հրաժարվել իրենց աշխատավարձերի բարձրացումից, որպեսզի նրանք այն ուղղեն պետական բյուջե, արդյո՞ք ինքը կհրաժարվի աշխատավարձի բարձրացումից, Գրիգորի Մարգարյանը պատասխանեց. «Ես նմանատիպ խոսակցություններին աշխատում եմ չհավատալ: Ես հավատում եմ փաստերին, որ եթե կգա ԱԺ օրինագիծը բարձրացնելու, ըստ դրա կպատասխանեմ Ձեր հարցին: Նմանատիպ ասեկոսեների ես չեմ պատասխանում»:
«Բելաջիոյի Գրիշին» պատգամավորական աշխատավարձը չի բավականացնում
