ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը կողմ է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման օրինագծին, որն այսօր քննարկվում է ԱԺ-ում: Այս մասին նա հայտնեց YerevanNews.am-ի լրագրողի հետ զրույցում:
«Եթե մի աշխատավարձ բարձրանում է, պետք է ողջունել, բայց դա չի նշանակում, որ մյուսներինը չպետք է բարձրանան: Ես կողմնակից եմ, որ բոլորի աշխատավարձերը բարձրանան»,- ասաց Ռուբեն Հովսեփյանը:
Ըստ շրջանառվող խոսակցությունների` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին հորդորելու է հրաժարվել իրենց աշխատավարձերը բարձրացնելուց և այդ միջոցներն ուղղել պետական բյուջե: Ռուբեն Հովսեփյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ինքը ևս պատրաստ է հրաժարվել բարձրացված աշխատավարձից.
«Ես տեղյակ չեմ այդ խոսակցություններից: Այն ժամանակ, երբ նման հարց բարձրացնեն, կմտածեմ»,- ասաց նա: