Երեկ նախագահական նստավայրում տեղի ունեցած Հովհաննիսյան-Սարգսյան փակ զրույցից հետո, ԶԼՄ-ներում տարբեր խոսակցություններ են շրջանառվում:

Yerevannews.am-ի տեղեկություններով Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել, համաձայն որի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստանձնելու է ԱԺ նախագահի պաշտոնը, իսկ ԱԺ ներկայիս նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ դառնալու է վարչապետ: