Վաղը Աշտարակի քաղաքային գերեզմանոցում հողին կհանձնեն 16-ամյա երկու հորեղբորորդիներ Էդգարին եւ Էդվարդին, ովքեր զոհվել են օրերս տեղի ունեցած խոշոր ավտովթարից, որից տուժել է նաեւ դերասան Վարդան Պետրոսյանը: Տեղում մահացել էր ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներից մեկը՝ Էդգարը, իսկ յոթ հոգի գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում: Հիվանդանոցում մահացավ նաեւ Էդգարի հորեղբորորդին՝ Էդվարդը, հիմա տղաներից մեկի քրոջ, իսկ մյուսի հոր վիճակն է ծայրահեղ ծանր:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Էդգարի մայրը՝տիկին Աննան ասաց միայն, որ բողոքելու է մինչեւ վերջ եւ նշանակություն չունի՝ հայտնի-անհայտ, ճանաչված ու չճանաչված մարդիկ, բոլորը պատասխան են տալու իրենց մեղքերի համար:
«Քեֆ էինք կազմակերպել մեր ընտանիքներով՝ երկու եղբոր ընտանիք: Մեջը 6 հոգի մարդ է եղել, երկու եղբայր դիմացը, իսկ մեր երեխաները՝ ամեն մեկինս մի տղա-մի աղջիկ՝ հետեւում: Գնացել էին Ծաղկաձոր եւ հետ էին գալիս: Ցածր արագությամբ: 180 բացած հետեւից հարվածել է , որից երկու 16 տարեկան տղա երեխաներ՝ հորեղբոր տղաներ, զոհ են դառել պատահարի, նրանցից մեկի քրոջ վիճակը շատ վատ է, ամուսինս վատ վիճակում է, ու էսքանից հետո բոլորը միայն հայտնում են, որ Վ. Պետրոսյանի առողջական վիճակը գնալով լավանում է: Մենակ իր մասին են հաղորդում, էս ի՞նչ ա կատարվում, խնդրում եմ՝ պարզաբանել, բոլորը ասում են առողջություն Վարդան Պետրոսյանին, իսկ ով պիտի վերադարձնի մեզ մեր զավակներին, ես խորապես վիրավորված եւ հիասթափված եմ, ասեմ՝ իմանան, որ ես մինչեւ վերջ բողոքելու եմ...»,- ասաց Տիկին Աննան ու անջատեց հեռախոսը:
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ


