Հաշված օրեր են մնացել 2007թ. նոյեմբերից Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը զբաղեցնող Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամկետին։
Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. ««Ժամանակի տեղեկություններով՝ արդեն իսկ հստակեցվել է, որ Իշխան Զաքարյանը չի շարունակի պաշտոնավարումը: Նրա եւ հավանական թեկնածուի հարցը թերեւս կքննարկվի ՀՀԿ ԳՄ առաջիկա նիստերից մեկում:
Խոսվում է, որ եթե Սերժ Սարգսյանն իր սովորության համաձայն անակնկալ թեկնածու չառաջադրի, ապա ամենահավանական թեկնածուն ՎՊ նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանն է:
Ըստ օրենքի՝ Սերժ Սարգսյանը պետք է ՎՊ նախագահի թեկնածուին ներկայացնի ԱԺ-ին, որը գաղտնի քվեարկությամբ կհաստատի կամ կմերժի այդ թեկնածությունը»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):