ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորում է կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին:
Այսօր լրանում է տաղանդաշատ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի 75-ամյակը: Ժամանակակից հայկական կինեմատոգրաֆիայի ականավոր ներկայացուցչի՝ Արտավազդ Փելեշյանի ստեղծագործություններն ուրույն տեղ են գրավում ոչ միայն մեր ազգային, այլ նաև համաշխարհային կինոյի պատմության մեջ:

 
Դեռևս անցած տարի մեր հանդիպման ժամանակ ես ծանոթացա ռեժիսորի ստեղծագործական ծրագրերին և հուսով եմ, որ մոտ ապագայում Վարպետի նոր մտահղացումներն իրականություն կդառնան:

Սրտանց շնորհավորում եմ Վարպետին հոբելյանի կապակցությամբ, մաղթելով նրան առողջություն, երջանկություն և նորանոր ստեղծագործական հաջողություններ: