«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Դավիթ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար դառնալուց հետո ակտիվորեն ձեռնամուխ է եղել շենքի վերանորոգման աշխատանքներին:

ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

Ուշագրավը, սակայն, ՀՀ ֆինանսների նախարարի աշխատասենյակում արված վերանորոգումներն են: Թերթի տեղեկություններով՝ ապամոնտաժվել է նախարարի աշխատասենյակի հին զուգարանակոնքը, և տեղադրվել է նորը:

Ձեռքի հետ էլ նորացվել են երեսպատման սալիկները, որոնց կարերը մշակվել են: Ինչպես պարզվում է «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում վերանորոգման համար ծախսվել է մոտ 15 մլն դրամ՝ շուրջ 37 հազար ԱՄՆ դոլար:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: