Նախախորհրդարանի ֆեյսբուքայն էջից տեղեկանում ենք, որ այս պահի դրությամբ կրկին լարված իրավիճակ է ստեղծվել Ամիրյան փողոցի 24 և 18ա բակերում։

«Այդ տարածքում նորից վերսկսվել է ապօրինի շինարարությունը և բնակիչների և շինարարությունը իրականացնողների միջև տեղի է ունենում քաշքշուք։ Բոլոր մտահոգ քաղաքացիներին խնդրում ենք միանալ բնակիչների արդար բողոքին»։