ԱԺ հերթական նիստը մեկնարկել է, բացման խոսքով հանդես եկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ նիստին այս պահին ներկա են 99 պատգամավոր:

Նիստը սկսվեց երեկ ընդհատված «Պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման» մասին հարցի քննարկման շարունակությամբ:

Ելույթով հանդես եկավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ թող տպավորություն չստեղծվի թե իրենք դեմ են աշխատավարձերի բարձրացմանը, նշելով, որ այն դրական քայլ է:

«Ըստ մեզ, ցանկացած աշխատավարձի բարձրացում գնաճի պարտադիր հետևանք է ունենում և գնաճն ավելի բարձր է լինում, եթե աշխատավարձերն ուշ են բարձրանալու: Եթե այս որոշումն ուժի մեջ մտնի միայն հուլիսի մեկին, գնաճն ավելի բարձր է լինելու», - նշեց նա: