Այսօր ԱԺ նստի ժամանակ ելույթով հանդես եկավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման օրինագծին, ասաց.

«Սիմվոլիկ է, որ «Զբաղվածության մասին օրենքն» ու «Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմնան մասին» օրենքները քննարկում ենք իրար ետևից: Հայաստանում գործազրկության նպաստը 18.000 դրամ է, Հակոբ Հակոբյանը նշեց անբարոյականություն է գործազուրկկին 18.000 դրամ նպաստ տալ, իսկ դրանից հետո քննարկվում է Սերժ Սարգսյանի աշխատավարձը բարձրացնելու, Հովիկ Աբրահամյանի ու Տիգրան Սարգսյանի աշխատավարձերը բարձրացնելու հարցերը»:


Ընդդիմադիր պատգամավորի խոսքերով, թվարկածներն այն մարդիկ են, որոնց պաշտոնավարման ժամանակ աղքատությունը մեծ չափերի է հասել:
«Այնպիսի տպավորություն է, որ այդ մարդիկ խեղճ են եղել փողից, քիչ են ստացել, դրա համար սենց հետևանքներ են եղել», - նշեց նա:
Նրա խոսքերով, մեծ թիվ կազմող աղքատները, որոնք ամեն օր բարի լուր են սպասում քաղաքական էլիտայից, այսօր կստանա այն, սակայն այլ տեսքով:

«Այսօր նրանք կստանան «բարի» լուր, որ էլիտան բարձրացրել է ինքն իր աշխատավավարձը: Սա ցինիզմ է, սա հատուկ շեշտում եմ , նրա համար, որ իմ ելույթը չորակեն պոպուլիստական: Ինչու՞ պետք է բարձրանա Սերժ Սարգսյանի աշխատավարձն այն դեպքում, երբ մարտի մեկ եղավ, երբ նա մեր երկրի անունը վարկաբեկում է Եվրոպայում և աշխարհում, ինչու՞ պետք է բարձրանա մյուս նախարարների աշխատավձն այն դեպքում, երբ ոչ ոք չի կարողանում մշակութային հուշարձան քանդողին չթողնել այն քանդել:Ինչու պետք է բարձրանա դատավորների և դատախազների աշխատավարձերը», - նշեց նա:

Նա մեջբերով իր գործընկերոջ այն խոսքը, որ ընդդիմությունը կողմ է աշխատավարձերի բարձրացմանը, նշեց, որ իր համեստ դիտարկումով, ըննդիմությունը չպետք է համաձայն լինի այս օրինագծին և ընդդիմությունը չպետք է գնար և կողմ քվեարկել Ավետիք Բուդաղյանին սպանողին արդարացնող դատախազի թեկնածուին:
«Չեմ կարող կողմ քվեարկել այս օրինագծին: Չեմ կարող քվերակել Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի աշխատավարձերի բարձրացման համար, քանի որ, եթե քվեարկեմ, նշանակում է նրանք արժանի են դրան, սակայն նրանք արժանի են միայն պաշտոնանկության», - եզրափակեց նա: